Ինչ գրություն է ուղարկվել լոմբարդներին Քոչարյանի, Հարությունյանի և Խաչատուրովի վերաբերյալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։

Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաև մասնավոր բանկերին, վարկային և այլ կազմակերպությունների։ Թեև տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

https://www.1in.am/2410674.html

Be the first to comment on "Ինչ գրություն է ուղարկվել լոմբարդներին Քոչարյանի, Հարությունյանի և Խաչատուրովի վերաբերյալ"

Leave a comment

Your email address will not be published.


*