Նախկին իշխանությունը փորձում է Դոն Պիպոյից վրեժխնդիր լինել Մանվել Գրիգորյանի՞ համար․ նոր իշխանությունը պետք է կանխի ապօրինությունը

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) կալանքը 2 ամսով երկարաձգվել է։ Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը որոշումն անօրինական է համարում և այն բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ խափանման միջոցը վերացման,  կամ գրավի կիրառման համար:

 NEWSPRESS.am-ի տեղեկություններով օգոստոսի 11-ին, միայն ուշ երեկոյան են հայտնել պաշտպաններին, որ դատական նիստի օրը փոխվել է և հենց այդ օրն են որոշել անցկացնել այն։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թե ինչով է պայմանավորված այս շտապողականությունը, իհարկե դատական համակարգի համապատասխան ներկայացուցիչները կարող են յուրովի բացատրել, սակայն մեր տեղեկություններով իրականությունն այն է, որ նախկին իշխանության կողմից դեռևս կան ճնշումներ դատական համակարգի վրա, և նրանց ձեռնտու չէ, որ Դոն Պիպոն հայտնվի ազատության մեջ։

Նույն տեղեկությունների համաձայն ճնշումներ կան անգամ հենց դատավորի վրա։ Թեև, ըստ օդում կախված լուրերի վերջինս ինքն է ապօրինի համարել Արթուր Ասատրյանին կալանքի տակ պահելու միտքը, սակայն նրան «համոզել» են։

Այստեղ նաև ուշագրավ է, որ թեև Արթուր Ասատրյանին մեղադրում են 3 քաղաքացու առևանգման և ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ, սակայն, առանց այդ Ասատրայնին կալանավորում ու այդ կալանքը երկարաձգում են։

Գաղտնիք չէ, որ Էջմիածնում Դոն Պիպոյին հարգում և ընդունում էին որպես բարերարի, ինչը դուր չէր գալիս Մանվել Գրիգորյանին, ով իր բդեշխությունն էր հաստատել քաղաքում և ստիպում էր էջմիածինցիներին երկրպագել իրեն։ Մրցակիցներին նա չէր հանդուրժում, իսկ այս դեպքում նրա մրցակիցը կամ հակառակորդը, ինչպես ինքն էր որակում, Արթուր Ասատրյանն էր։ Թեև ի տարբերություն Գրիգորյանի, Արթուր Ասատրյանին էջմիածինցիներն ընդունում էին իր բարեգործությունների ու լավ տեսակի համար՝ առանց որևէ պարտադրանքի։

Այս առումով չի բացառվում, որ դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելով և Դոն Պիպոյի կալանքը երկարաձգելով, նախկին իշխանությունը փորձում է Մանվել Գրիգորյանի վերժը լուծել նրանից։

Ինչևէ, ամեն դեպքում կա ակնհայտ ճնշում և Ա․Ասատրյանը անօրինական հիմքով է կալանքի տակ պահվում։  Այդ մասին ակնարկել է նաև Արթուր Ասատրյանի պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ Արթուր Ասատրյանի կալանքի տակ մնալն անհրաժեշտ է և հիմնավորված գործի նյութերով, որևէ փաստական տվյալ չհետազոտելով՝ դատարանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական որոշում: Այն իրողությունները, որ Հայստանում դատական համակարգը փոխվել է, էս պարագայում մենք հակառակին ենք ականատես լինում՝ կամ պատվերով արդարադատություն էր, կամ դատավորը կոմպետենտ չէր»․․․

Եթե Ասատրյանի պաշտպանը սխալվում է և նաև մեր ունեցած տեղեկությունները սխալ են, ապա նոր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թո՛ղ հարցին արդար լուծում տա, և ապօրինի կալանքից ազատի Արթուր Ասատրյանին։

http://newspress.am/?p=86128&l=am/naxkin+ishxanutyuny+pordzum+e+don+pipoyic+vregxndir+linel+manvel+grigoryani+hamar+nor+ishxanutyuny+petq+e+kanxi+aporinutyuny

Be the first to comment on "Նախկին իշխանությունը փորձում է Դոն Պիպոյից վրեժխնդիր լինել Մանվել Գրիգորյանի՞ համար․ նոր իշխանությունը պետք է կանխի ապօրինությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*