Ո՞վ էր կառավարության 3-րդ մասնաշենքը պայթեցնել սպառնացող քաղաքացին, և ինչո՞ւ էր այդ քայլին դիմել

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել օգոստոսի 15-ին կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարող քաղաքացու խնդրի հետ կապված:

«Առողջական խնդիրների և դեղերի ձեռք բերման դժվարության պատճառաբանությամբ քաղաքացու կողմից կառավարության 3–րդ մասնաշենքում ռումբի ահազանգ կատարելու առնչությամբ առողջապահության նախարարությունը պարզաբանում է հետևյալը.

Մարզային գրանցմամբ քաղաքացին ունի առողջական խնդիրներ, վիրահատվել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Բուժման հետագա պատշաճ ընթացքը կազմակերպելու նպատակով, համաձայն միջազգային ուղեցույցների, քաղաքացուն նշանակվել է ԲՑԺ իմունոթերապիա, որի դեղերը, սակայն, ՀՀ-ում գրանցված չեն, չկան:

Որպես փոխարինող միջոց նշանակվել են քիմիոպրեպարատներ :Քաղաքացին դեղերի ձեռք բերման հարցով չի դիմել առողջապահության նախարարություն` ոչ «թեժ գծով», ոչ ընդունելության դիմումով, ոչ էլ նամակով` քարտուղարություն, գրանցման վայրի պոլիկլինիկա` ևս: Առողջապահության նախարարությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել քաղաքացուն, ինչի ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվել են»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=286964&l=am

Be the first to comment on "Ո՞վ էր կառավարության 3-րդ մասնաշենքը պայթեցնել սպառնացող քաղաքացին, և ինչո՞ւ էր այդ քայլին դիմել"

Leave a comment

Your email address will not be published.


*