Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Քոչարյանը՝ դատավորին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ կոչ անելով հրաժարվել գործից և ինքնաբացարկ հայտնել:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս», – դատավորին դիմեց Քոչարյանը՝ ավելացնելով, որ «այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»:

Անդրադառնալով հարցին, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է Դանիելյանին դատավոր նշանակել, նա նշեց. «Ինչ վերաբերում է, որ ես եմ ձեզ նշանակել, ես ինձ վատ եմ զգում, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Այս գործը ձեր թափի գործը չի»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.lragir.am/2019/06/14/451762/

Be the first to comment on "Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս. Քոչարյանը՝ դատավորին"

Leave a comment

Your email address will not be published.


*