Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Արցախի ներկա եւ նախկին նախագահների՝ դատարան ներկայացրած միջնորդությունը:

«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է նա։

«Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան։ Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», – նշել է վարչապետը։

https://www.1in.am/2561651.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գործով Բակո Սահակյանի երաշխավորությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*