Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանի ազգային հավաքականի ավագ ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը տեղի է ունենալու հունիսի 17-ին Իտալիայի Վենետիկ քաղաքում:

Կայքի տեղեկություններով` հունիսի 16–ին Հայաստանի հյուրերը չարտերային չվերթով կմասնակցեն Վենետիկ։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանվել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ, բայց այդ լուրը մինչև հիմա էլ պաշտոնապես չի հաստատվել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://armlife.am/news/72230.html

Be the first to comment on "Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հենրիխ Մխիթարյանի ու գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի պսակադրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*