Հրապարակվեցին Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքները

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով նիստին նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալների՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ցուցմունքները:

Մասնավորապես նա մեջբերեց Արմեն Գեւորգյանի ցուցմունքից հատվածներ. «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է ՊՆ եւ Զինված ուժերի ղեկավար կազմին՝ ասելով, որ զինված ուժերը որեւէ կերպ պետք է չմիջամտեն քաղաքական գործընթացներին, չներգրավվեն այդ գործընթացների մեջ, որ բանակում պետք է տիրի կարգ ու կանոն եւ վերջապես պետք է առավել ուշադիր լինել սահմաններում Ադրբեջանի հետ շփման գծում տիրող իրադրության նկատմամբ, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից լինեն սադրիչ գործողություններ:

Իմ հիշելով՝ նախագահը նաեւ նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի մասին՝ ասելով, որ վերջինս պետք է որոշի՝ պաշտպանության նախարարի տեղակալ է, թե քաղաքական գործիչ: Ես ենթադրում եմ, որ նախագահի նման հայտարարությունը կապված էր հետընտրական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ղեկավարած Երկրապահ կամավորական միության անդամների ենթադրյալ ներգրավվածությանը:

Ինքը՝ Մանվել Գրիգորյանը, ներկա է եղել խորհրդակցությանը, թե՝ ոչ, չեմ հիշում»,- մեջբերվեց Գեւորգյանի ցուցմունքը: Նա նաեւ ասել է, որ չի հիշում արտակարգ դրություն հայտարարելու եւ բանակը օգտագործելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի նման հայտարարություն, ուստի, այդ հարցի շուրջ ոչինչ չի նշել:

https://www.1in.am/2560419.html

Be the first to comment on "Հրապարակվեցին Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի ցուցմունքները"

Leave a comment

Your email address will not be published.


*