Փաշինյանի «նվերը»՝ Սերժ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը առաջադրվել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի պաշտոնում, իսկ Արտակ Շաբոյանը կգործուղվի ԱՄՆ՝ արժույթի միջազգային հիմնադրամ: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում առանց պաշտոնի թողնել Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրին: Սակայն արդարության համար պետք է նաև նշել, որ Շաբոյանն այս ամիսների ընթացքում հավատարիմ ծառայել է նաև Փաշինյանին:

Զավեշտն այս պատմության մեջ այն է, որ Շաբոյանին ցանկանում են փոխարինել Գևորգյանով: Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը: Նրա անունը մամուլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում: Ըստ «Հետք» պարբերականի, Գեղամ Գևորգյանը նշված ԾԻԳ-ի ղեկավար աշխատելու ընթացքում միլիոնավոր դրամներ է փոշիացրել, որն իր ղեկավարած կառույցին փոխանցվել է պետական բյուջեից։ Սակայն այդ թեման շատ արագ ջրվեց:

Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը, որը տարեկան 600 մլն դրամի գումար է փոշիացրել պետական բյուջեից, հասցրել է ֆինանսական եկամուտներ ապահովել Տիգրան Ավինյանին: ԾԻԳ-ը սույն թվականի ապրիլի 15-ին Ավինյանի ղեկավարած ընկերությունից ստացել է հայտ՝ ավելի քան 25 մլն դրամ ֆինանսական աջակցություն պահանջվող բիզնես նախագծի համար: ԾԻԳ-ը որոշում է կայացրել բավարարել Ավինյանի ընկերությանը հայտը և փոխանցել Իրիգեյթ ՍՊԸ-ի կողմից խնդրվող գումարը այն ժամանակ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ուշագրավ է նաև այն, որ ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն 5 տարի պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը: Գեղամ Գևորգյանը նման փորձառություն չունի, սակայն դա նոր իշխանությունների համար բնավ էլ կարևոր չէ: Երկու կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախվածը հանգիստ կարող է ստանալ նման վերահսկողական լծակներ:

Գևորգյանն արդեն իսկ հասցրել է լրագրողների հետ զրույցի ընթացքում բարձրաձայնել այն սկզբունքները, որոնցով ընտրվելու դեպքում պատրաստվում է աշխատել: Նա հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ասում են՝ մենաշնորհը պետք է վերացվի. մենաշնորհը կարող է չկարողանանք վերացնել կամ պետք չլինի վերացնել։ Մենաշնորհին ու գերիշխող դիրք ունեցողին պետք է չթողենք չարաշահի, սա է խնդիրը»:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՏՄՊՊՀ նախագահի իշխանական թեկնածուի և Հայաստանում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի մասին:

lurer.com

http://armlife.am/news/68963.html

Be the first to comment on "Փաշինյանի «նվերը»՝ Սերժ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*