Ոսկե ձկնիկը մահացել է 44 տարեկան հասակում

Մեծ Բրիտանիայում, ապրիլի 10-ին, մահացել է 44-ամյա ոսկե ձկնիկը՝ Ջորջը, հաղորդում է The Mirror-ը:

Ջորջի տերը՝ Քիթ Էլիսը, 1974թ.-ին նրան մեկ այլ ձկնիկի՝ Ֆրեդի հետ շահել է տեղի տոնավաճառում և նվիրել է ընկերուհուն՝ Մերիին, որի հետ այժմ ամուսնացած է:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ֆրեդը մահացել է 2017-ին՝ 42 տարեկան հասակում: Նրա մահից հետո Ջորջը սկսել է կորցնել իր ոսկե երանգը և, ի վերջո, դարձել է արծաթագույն, պնդում են ձկների տերերը: Ջորջին թաղել են Ֆրեդի կողքին, տան կողքի այգում:

Քիթը և նրա կինը կարծում են, որ ձկների երկարակեցության գաղտնիքը «կանոնավոր ֆիզիկական վարժություններն են, ձկների համար նախատեսված փաթիլներից հատուկ սննդակարգը և ջրի պարբերաբար թարմացումը»:

2015 թ.-ին Ջորջն ու Ֆրեդը ճանաչվել են Մեծ Բրիտանիայի ամենատարեց ոսկե ձկնիկները: Այս տեսակի ներկայացուցիչների կյանքի միջին տևողությունը մոտ 10 տարի է:

Image result for Золотая рыбка умерла в 44 года

https://www.1in.am/2542021.html

 

Be the first to comment on "Ոսկե ձկնիկը մահացել է 44 տարեկան հասակում"

Leave a comment

Your email address will not be published.


*