Վաղը ուղեւորափոխադրողները գործադուլ են անելու.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վաղը ուղեւորափոխադրող ընկերությունները գործադուլ են անելու: Այս մասին «Նոյան տոպան» ակումբում հայտարարեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, գրում է Aravot.am-ը։

«…Ընկերությունները նախազգուշական գործադուլ են անելու, որպեսզի ուշադրություն գրավեն 11 տարի չլուծվող իրենց խնդիրների վրա»,-ասաց Եղիազարյանը:

Թե որ երթուղիները վաղը չեն աշխատի, միության նախագահը հրաժարվեց ասել, բայց նշեց՝ ե՛ւ ավտոբուսներ, ե՛ւ միկրոավտոբուսներ չեն աշխատի:

Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ամեն ինչ թանկացել է, ուղեվարձը մնացել է նույն 100 դրամը. «Որն այսօր «կատաստրոֆա» է առաջացնում»:

Be the first to comment on "Վաղը ուղեւորափոխադրողները գործադուլ են անելու."

Leave a comment

Your email address will not be published.


*