Մուտքը մեծահասակների համար, Ժորա Դրմիյանի ցլերը «բռնաբարել» են հարևանուհու …․ տեսանյութը նորից է տարածվում

Չորս տարվա վաղեմություն ունեցող պատմությունը կրկին տարածվում է համացանցում։ Զավեշտալի այս պատմությունը Ժորա Դրմիյանի ցլերի մասին է, որոնք «բռնաբարել» են հարևանուհու կովին

Ռուսաստանում բնակվող Ժորա Դրմիյանի երեք ցլերը կանգնել են դատարանի առաջ։

Այս անհեթեթ պատմությունը պատահել է ուղիղ չորս տարի առաջ, բայց հայ տղամարդու «ճանաչում» բերած տեսանյութը կրկին սկսել է տարածվել համացանցում:

Դրմիյանի հարևանուհին դատի է տվել Դրմիյանի ցլերին իր կովին բռնաբարելու համար։ Կինն ասել է, որ իր կովն արածել է դաշտում, երբ Դրմիյանի ցլերը հարձակվել են կենդանու վրա։ Կինը վստահեցրել է` կենդանին այնքան է տուժել, որ այդպես էլ մնացել է դաշտում, իսկ հետո ստիպված է եղել կովին սպանդանոց ուղարկել։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դատարանը որոշել է, որ 61-ամյա Դրմիյանը պարտավոր է 31 հազար ռուբլի վճարել կովի «խմբակային բռնաբարության» համար։ Տղամարդն այդքան գումար չի ունեցել, և որոշվել է Դրմիյանի թոշակից գումար գանձել (7 ամիս շարունակ ընդհանուր գումարի 50 տոկոսը)։

Այս պատմության պատճառով Սամարսկոյե գյուղը երկու ճամբարի է բաժանվել։ Ոմանք կարեկցում են ցլերի սեփականատիրոջը, ոմանք էլ` Վալենտիա Յակուշևային։ Կինն արդեն նոր կով է գնել, բայց վախենում է կենդանու «կուսության» համար։

Պատմությանն ամբողջությամբ ծանոթացեք տեսանյութում…

http://Read more: https://armeniasputnik.am/video/20190209/17191632/kov-cul-brnabarutyun.html

Be the first to comment on "Մուտքը մեծահասակների համար, Ժորա Դրմիյանի ցլերը «բռնաբարել» են հարևանուհու …․ տեսանյութը նորից է տարածվում"

Leave a comment

Your email address will not be published.


*