Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը. Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքները:

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանի խոսքով` իր համար ամենատպավորիչը եզրափակչի գոտեմարտն էր: «Երբ պարտվում էի 0:8 հաշվով, կարողացա հաղթել:

Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Ինձ այդ պահին նորից ուժերիս հավատալու ստիպեց այն աշխատանքը, որ կատարել ենք մենք մարզիչների հետ: Չէի ուզում կատարածս աշխատանքը ջուրը գցել»,- ասաց Հարությունյանը:

Հավաքականի անդամ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը տպավորված չէ իր գոտեմարտերից: «Եվրոպայի այս առաջնությունում ունեցա երկու գոտեմարտ, բայց տպավորված չեմ ոչ մեկից էլ: Առաջին գոտեմարտս կարճ տևեց, սակայն երկրորդում պարտվեցի:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ընդհանուր առմամբ նորմալ էր, սակայն ես պետք է թույլ չտայի, որ այդ կերպ ավարտվեր: Պետք է ավելի շատ հնարքներ կատարեի, որը չստացվեց երկրորդ գոտեմարտի ժամանակ»,- եզրափակեց նա:

https://www.1in.am/2541732.html

Be the first to comment on "Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը. Արսեն Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*