Խաղաղություն չենք քարոզում, այլ առաջարկներ ենք անում կարգավորման պլատֆորմ ստեղծելու համար. Նիկոլ Փաշինյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող ու նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը կոչ է անում՝ եթե անհրաժեշտ է, շատ բան չասել բանակցությունների ժամանակ, շատ չծավալվել, բայց ասել ինչ-որ բան, որ մարդիկ հասկանան՝ լուրջ մարդկանց հետ գործ ունեն:

Հարցին, թե իշխանությանը մեղադրում են անվերջ խաղաղություն քարոզելու մեջ, այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններ է անում, Փաշինյանը պատասխանել է, որ դա սխալ մեկնաբանություն է. «Խաղաղություն քարոզում ենք որոշակի շատ վերջավոր շրջանակում», – ասել է նա:

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշեց, որ խաղաղություն չեն քարոզում, այլ առաջարկներ են անում կարգավորման պլատֆորմ ստեղծելու համար: «Կա պատերազմի ճանապարհը, կա խաղաղության ճանապարհը: Մենք ասել ենք՝ մեզ պատերազմով չեք վախեցնի, եկեք որոշենք, ի վերջո, ուզում ենք խաղաղության պլատֆորմի վրա լուծենք այս հարցը, թե ոչ», – նշել է Փաշինյանը:

https://www.lragir.am/2019/04/15/435092/

Be the first to comment on "Խաղաղություն չենք քարոզում, այլ առաջարկներ ենք անում կարգավորման պլատֆորմ ստեղծելու համար. Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*