Թզի չիրը հզոր միջոց է, այն կազատի տարբեր հիվանություններից, կթեթևացնի տարբեր տեսակի ցավեր և անգամ կփոխարինի ասպիրինին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թզի չիրը հզոր բուժիչ հատկություններ ունի: Թզի չիրը պարունակում է եթերային յուղեր, որոնք կարգավորում են արյան բաղադրությունը և թույլ չեն տալիս թանձրանալ: Այսինքն այն կարող է փոխարինել ասպիրինին: Արյունը ջրիկացնելու համար պետք է մեկ ամիս օրական ուտել մեկ թզի չիր, մեկ ամիս դադար տալ և կրկնել:

 


Թզի չիրը լավացնում է ուղեղի աշխատանքը:
Թզի չիրը խորհուրդ է տրրվում այն մարդկանց, ում աշխատանքը կապված է մտավոր գործունեության հետ, նաև նկարիչներին, կոմպոզիտորներին, գրողներին, բանաստեղծներին:
Բարձր ջերմաստիճանի, անգինայի, բերանի խոռոչի ինֆեկցիաների, բրոնխիտի դեպքում

1 ճաշի գդալ մանրացված թզի վրա լցնել 2 բաժակ եռացած ջուր 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա, սառեցնել, քամել, ընդունել օրը 4 անգամ:
Հոգնածության, թուլության, նյարդային լարվածության դեպքում մեկ բաժակ տաք կաթը լցնել թզի չրի վրա, տրորել և ուտել օրական 2-4 անգամ:

Միզաքարային հիվանդությունների, ցիստիտի, պիելոնեֆրիտի, միզարձակման ժամանակ ցավերի առկայության դեպքում 3-5 թզի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր, 5 րոպե եռացնել թույլ կրակի վրա, այնուհետև տրորել և ուտել օրվա ընթացքում:

 

Կարելի է աղցան պատրաստել
300 գ թզի չիր
150 գ սև սալորաչիր
2,5 ճաշի գդալ նուշ
1 բաժակ կեֆիր
Նարնջի կեղև


Սև սալորաչիրը թրջել, մանր կտրատել թզի չիրը, սև սալորաչիրը, նշի վրա եռացրած ջուր լցնել, որպեսզի կեղևը փափկի, այնուհետև մանրացնել: Այս ամենը խառնել, մանրացնել նարնջի կեղևը, և վրան լցնել կեֆիր: Խորհուրդ չի տրվում քաղցրացնել:Նյութը հրապարակման պատրաստե՝

Goodinfo

Be the first to comment on "Թզի չիրը հզոր միջոց է, այն կազատի տարբեր հիվանություններից, կթեթևացնի տարբեր տեսակի ցավեր և անգամ կփոխարինի ասպիրինին"

Leave a comment

Your email address will not be published.


*