Թեժ ավարտ. կառավարության ծրագիրն ընդունվեց ուշագրավ տողատակով

Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետի եզրափակիչ ելույթը փաստացի ստացվեց կոշտ հակադարձում «Լուսավոր Հայաստան» խբակցությանը, քննարկման ընթացքում խմբակցության պատգամավորների հնչեցրած ընդդիմախոսությանը: Ծրագրի քննարկման և ընդդիմախոսության, ընդդիմախոսությանը հակադարձումների բովանդակային որակի հարցը մենք դիտարկել ենք ավելի վաղ, թերևս կլինեն այլ առիթներ:

Սրանից դուրս սակայն խորհրդարանում ուրվագծվեց՝ ինչի մասին էլ դիտարկել ենք ավելի վաղ, և վարչապետի եզրափակիչ ելույթով փաստացի ամրագրվեց առաջիկա ներքաղաքական զարգացումների, խորհրդանական աշխատանքի և քաղաքական ուղեգծի որոշակի հուն և ուժերի հարաբերակցություն, որտեղ բավականին կոշտ հռետորաբանությամբ հիմնական դիմակայության գծում դիրքավորվեցին «Իմ քայլ»-ը խմբակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ը: Կառավարության ծրագրի քննարկումը ծավալվեց այդ շրջանակում և ստացվեց մի իրավիճակ, երբ երրորդ՝ ԲՀԿ խմբակցությունը որոշակիորեն հայտնվեց այս դիմակայության լուսանցքում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս դասավորությունն ինքնին հետաքրքիր է ընդհանրապես արտահերթ ընտրությունից հետո կամ դրան նախորդող ժամանակահատվածից սկսած «դիսկուրսում»՝ կապված հեղափոխական իրավիճակից քաղաքական մրցակցության տրանսֆորմացիայի խնդրի, այդ համատեքստում էլ Հայաստանում նոր իշխանությանը հակակշռող ընդդիմության ձևավորման հետ: Այդ իմաստով, կառավարության ծրագրի քննարկումը գործնականում իր հակառակ կողմում ունեցավ այդ գիծը, այդ զարգացումը և դրան էլ ավելի մեծ թափ հաղորդեց վարչապետն իր եզրափակիչ ելույթում: Իսկ այստեղ շարժառիթները թելադրվում են նաև արտախորհրդարանական իրականությամբ, որովհետև խորհրդարանում օպտիմալ քաղաքական մրցակցության ձևաչափ չգտնվելու պարագայում այդ ձևաչաձերը կպարտադրվեն՝ բնականորեն, արդեն արտախորհրդարանական ձևաչափերում, որտեղ դրանք ձևավորելու և առաջ մղելու շահառուների շրջանակը բավական հայտնի է:

Be the first to comment on "Թեժ ավարտ. կառավարության ծրագիրն ընդունվեց ուշագրավ տողատակով"

Leave a comment

Your email address will not be published.


*