Նիկոլ Փաշինյանի կոշտ եզրափակիչ ելույթը

Ազգային ժողովում կառռավարոության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ընդդիմախոսներին:

“Մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում: Ասում են ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի: Այստեղ է, որ բախվում է հին ու նոր մտածողությունը՝ բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարան զբաղվեն, ովքեր ունեն դաբրոներ, ախպեր, ախպոր ախպեր, կիլլերներ, մաֆիոզ կապեր, ոնց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով: Ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջի, որովհետև քաղաքացին ով ա, որ ՀԴՄ պահանջի”,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին:

“Ի՞նչ եմ ես ասում՝ ասում եմ՝ աղքատությունը գլուխներում է, ոմանց լրատվամիջոցում վերնագիր է դառնում՝ եթե աղքատ ես, մեղավոր ես: Ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում ա: Ես սա ասում եմ որպես մի մարդ, ով էդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել ա: Եվ ես ասում եմ՝ իմ գլխում հաղթահարել եմ, հասկացել եմ, թե ինչ է նշանակոում քաղաքացի: Հետո էլ գալիս ասում են՝ էս կառավարությունը ոնց որ թե ուզում ա հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը: Եվ ըստ էության հնարավոր է՝ բացահայտում են իրենց հիմնական էությունը: Դե հա՝ մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, հիմա Նիկոլ Փաշինյանին, հետո Ռոբերտ Քոչարյանին: Հա դե, ոչ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը:

Հասկացաք չէ՞, հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ մեղավոր չէ: Բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում: Հիմա, եթե ասեմ՝ ձեզ պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով ա մեղավոր: Մեղավոր ա նրա համար, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնես անի, ով կգա, կկզի ու կմուծվի, նա բիզնես կանի: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտած, այ դրա համար ա մեղավոր: Ու չփորձեք հանկարծ ինձ ու իրանց դնեք նույն հարթության վրա, ձեզ ու իրանց դրեք”,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նույն մարդիկ 2018 թվականին էլ էին նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում:

“Դառել են հեղափոխության արբիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում: Իրանք էլ հեղափոխության հավատաքննիչն են: Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել, հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, եթե հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք ըստեղ նստած”- Լուսավոր Հայաստան խմբակցությանը դիմեց Փաշինյանը:

Նա ասաց, որ խոսում են արտաքին հավասարակշռված քաղաքականության, Հայաստանի ինքնության պահպանման մասին: “Էդ որ ձեր գրասենյակների դեմը տնկում եք Հայաստանի, Եվրամիության ու ԱՄՆ դրոշները, բա Ռուսաստանի դրոշը խի չեք կախել, հավասարակշռելու մասին եք խոսում, էլ չեմ ասում՝ Վատիկանի դրոշը”,- հավելեց նա:

Փաշինյանն ասաց, որ իրենք չեն եկել ժողովրդին խաբելու, բայց հին մտածողությունը կրողներն ասում են՝ չեք կարող բիզնես անել, ժողովուրդ ջան, աշխատելու մասին մի մտածեք, հանգիստ պառկեք ձեր դիվաններին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

“Կգա ընտրությունը, բրինձը կբերենք, ձեթը կբերենք, պեսոկը կբերենք, հինգ հազար դրամ էլ վրից կտանք, քեֆ արեք, ժողովուրդ ջան, էս ա կյանքը, թե չէ եկել ա կառավարությունը, ասում ա՝ պետք է աշխատեք: Արա, էս ինչ ա կատարվում, բա մենք սրա համար էինք հեղափոխություն արել”,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՀԿ անդամ Արման Բաբաջանյանի հայտարարությանը, թե ոստիկանապետին ասել են “լակոտ”, բայց թիմակիցները չեն պաշտպանել: “Տղայական բան: Ոհմակը պտի հարձակվեր, պտի պադեզդներում ծեծեին, իրիկունները ընտանիքի անդամներին պտի զանգեին, տեռորի ենթարկեի՞ն”:

Փաշինյանն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե Ագրարային համալսարանի ռեկտորը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է: Նա հորդորեց՝ կամ ապացուցել, որ հովանավորյալն է, կամ էլ ներողություն խնդրել նախարարից:

https://www.lragir.am/2019/02/14/417826/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի կոշտ եզրափակիչ ելույթը"

Leave a comment

Your email address will not be published.


*