Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային

Փետրվարի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Be the first to comment on "Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*