«Խանութում կասայի հերթում կանգնած եմ. ներս է մտնում մի «թրաշամանուկ». Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ…»

Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խանութում կասայի հերթում կանգնած եմ: Մեկ էլ ներս է մտնում մի «թրաշամանուկ»:

Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ: Մի խոսքով լրիվ դիցաբանական Վահագնը: Խանութի կին, աղջիկ, տատի բոլորը հիացած նայում էին տղային: Մինչև այն պահը, երբ դյուցազնը մոտեցավ կասային ու սկսեց լաչառի նման կռիվ անել ժամկետանց յոգուրտի համար: Հերթի մեջ կանգնած բոլոր կանայք հիասթափված նայեցին «թրաշամանուկին» ու խորացան իրենց սմարթֆոնների մեջ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ախր երկու մատով վագրի բերան պատռող տեսք ունեցող տղամարդը չպետք է «յոգուռծիկի» համար կռիվ անի: Էլ չեմ ասում «յոգուռծիկ» ուտի:

Ասածս ինչ է, էտ թրաշներին չխաբնվեք, տանը յոգուրտ են ուտում :)»

https://blog.168.am/blog/193619.html

Be the first to comment on "«Խանութում կասայի հերթում կանգնած եմ. ներս է մտնում մի «թրաշամանուկ». Առնական, թիկնեղ, ոսկեգույն բեղ-մորուքով, բարձրահասակ…»"

Leave a comment

Your email address will not be published.


*