Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու…

«…սկզբից ես բռնցքամարտիկ էի, հետո օդաչու, իսկ հետո բիզնեսմեն: Հետաքրքիր զարգացում է: Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես:

Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:

 

 

Քչերը գիտեն, որ Ես մասնակցել եմ 2-րդ Համաշխարհային պատերազմին: Այն էլ` իբրև օդաչու: 2.5 տարում ես չվերթներ կատարեցի 4 աշխարհամասերում` հազարավոր ժամեր մնալով օդում՝ վարձատրվելով 1000 դոլար յուրաքանչյուր թռիչքի համար:

Կյանքն անսահմանափակ ընտրությունների հնարավորություն է:Սակայն կան բաներ, որոնք մեզ տրվում են առանց ընտրության: Խնդիրը մոտեցման մեջ է. մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ:

Բայց ինչպես նա կապրի իր կյանքը` դա իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում:

Չկա ամենաճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու»:

 Քըրք Քըրքորյան
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դավիթ Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր

Be the first to comment on "Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ