Սպասված լուր վարորդների համար

Երթևեկության հետևող տեսախցիկների ու արագաչափերի տուգանքների համաներման քայլով մարդկանց երկրորդ հնարավորություն կտրվի, որպեսզի նոր Հայաստանում օրենքի սահմաններում գործեն:

 

 

Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը:

«Բողոքարկման համար մեր կազմակերպությանը դիմում են տուգանված վարորդների մոտ 1 տոկոսը: Եվ չեղարկում ենք տուգանքների 70-75 տոկոսը: Այսինքն՝ գործնականում չեղարկվում է այդ 1 տոկոսի 0.7 տոկոսը: Բայց իրականում համոզված եմ, որ շատ ավելի մեծ թվի մասին է խոսքը:

Ենթադրում ենք, որ տուգանքների 40-50 տոկոսը կամ անարդարացի տուգանքներ են, կամ դրանք հնարավոր է փոխարինել նկատողությամբ»,- ասաց Պեդանյանը:

 

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ երթևեկությանը հետևող տեսախցիկների ու արագաչափերի տուգանքները ներելու մեխանիզմներ պետք է մշակվեն: Նրա խոսքով՝ նաև պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին:

Նպատակահարմար կլինի դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել՝ ստեղծելով օրենսդրական դաշտ:Դավիթ Պեդանյանի խոսքով՝ տուգանքների համաներման գործընթացն ամբողջովին արդարացված գործընթաց է և իր մեջ գլոբալ ռիսկեր չի պարունակում:

«Այդ տուգանքներից գոյացած գումարների հետ կապված, որոնք գնում են ոչ թե պետական բյուջե, այլ արտաբյուջե, ոչ մի ակնկալիք չկա, պլանավորված նպատակի չի ծառայում դա:

Այսինքն՝ եթե համաներումը համատարած լինի, ըստ այս կանոնի, ոչ մի բացասական հետևանքի չի բերի:

Այստեղ այլ հարց կա, որ դրանից օգտվում են նաև այն վարորդները, ովքեր միգուցե իրենց անպատժելի են համարել, բայց նրանց թիվն ընդհանուր թվում շատ փոքր է», նշեց մասնագետը:
Պեդանյանի խոսքով՝ դաշտում բարեփոխումներ անելու կարիք կա, կան դեպքեր, որ տուգանքներ չպետք է կիրառել: Օրինակ՝ վարչապետն ասում է, որ հոծ գիծը հատելու համար չպետք է վարորդին տուգանել:

«Վարչապետի կողմից հնչեցրած մտքերի մի մասը մեր կողմից էլ են հնչել: Մենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք մշակել, բաց նամակի տեսքով առաջարկներն արդեն հրապարակել ենք:

Եվ այսօր վարչապետի խոսքերի մի մասը մեր գրածի հետ առնչվում էր: Պետք է մենք հանդիպենք կառավարության անդամներին ու քննարկենք հարցերը, առաջարկություններ անենք:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հոծ գծի, կանգ գծի, աննշան խախտումների համար լինելու են փոփոխություններ տուգանքի չափի մասով, նաև առաջին տուգանքի փոխարեն պետք է սահմանել նկատողություն:

Այսինքն՝ վարորդին հնարավորություն կտրվի ավելի ուշադիր լինել, եթե իր տուգանքն այնքան լուրջ խախտում չէր, որը կարող էր վատ հետևանքներ ունենալ:

Նաև լուրջ տուգանքների մասով է փոփոխություն առաջարկվում, որ խմածության տուգանքը պետք է խստացվի: Մենք հակված ենք, որպեսզի մեղմ տուգանքների դեպքում վարորդին ներեն, իսկ խիստ տուգանքների դեպքում՝ այնպես պատժեն, որ երկրորդ անգամ այդ խախտումը չանի»,- ասաց Դավիթ Պեդանյանը:

Նա նշեց, որ կան տեղեկություններ, որ որոշակի աննշան խախտումներ այս փուլում էլ չեն նկարվում:

Նրա խոսքով՝ կան տեղեկություններ, որ տեսանկարահանող կառույցները կոռուպցիոն ռիսկերի մեջ էին թաթախված, և այս պահին հստակ ոչ ոք չգիտի, որ այդ աննշան խախտումներով տուգանքները, որոնք վճարում էին վարորդները, ում գրպանն էին գնում, արդյոք ամբողջութամբ գնում էին արտաբյուջետային ֆոնդ, թե ոչ:

«Եվ այդ գործընթացը կարգավորելու համար էլ հավանաբար վարչապետն ասում է, որ նկարահանման պրոցեսը պետք է ժամանակավոր դադարեցնել: Հակառակ դեպքում, եթե ժամանակավոր չկասեցվի, ստիպված պայքարելու ենք այս կառավարության որոշումների դեմ, քանի որ ընդմիշտ կասեցնելը միանշանակ սխալ կլինի:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

 

http://Lragir.am

Be the first to comment on "Սպասված լուր վարորդների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ