Վախթանգ Հարությունյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վախթանգ Հարությունյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել:

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ կիսաեզրափակչում պարտվելով Շոտլանդիայի ներկայացուցչին, նվաճել է բրոնզե մեդալ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վաղը եզրափակչի համար կպայքարեն Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

http://operativ.am/?p=314223&l=am

Be the first to comment on "Վախթանգ Հարությունյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ