Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակ է առաջարկում ԲՀԿ-ն

Հարցազրույց  ԲՀԿ խմբացության պատգամավոր , ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության ևհանրային հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ/Մաս 1-ին/

Բարգավաճ Հայաստանը օրերս  ԱԺ մտավԱրցախի դրոշներով ,ի՞նչ ակցիա էր սա,ի՞նչ էիքուզում ասել:

-Ես սրա անունը ակցիա չէի դնի ,սա ընդամենը խորհրդանշական քայլ էր,ասելու,որ Արցախը մենք  ենք,մեզանից յուրաքանչուրն է:Մենք նկատում ենք ՝վերջին շրջանում կարծես օղակը սեղմվում է,հատկապես համանախագահների վերջին հայտարարությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս:Վերջին շրջանում նկատում ենք սոցցանցերում Արցախ-Հայաստան   տարանջատման փորձեր,ես հիմա անուններ չեմ տա որոշ հայտնի մարդկանց ոչ կոռեկտ ձևակերպումներին:Բարգավաճ Հայաստանը,երբ վերջերս Արցախում էր,Գագիկ Ծառուկյանը այդ խնդիրը Արցախի խորհրդարանում հնչեցրեց,այն որ արցախցի- հայաստանցի,Արցախ-Հայաստան տարանջատում  չկա:

նչի՞ է դա առաջ եկել ձեր կարծիքով:

-Ինձ  համար և անհասկանալի և հասկանալի է,թե ինչ տարատեսակ քաղաքական շահեր ունեցող խմբեր և քաղակտիվիստներ վերջին շրջանում չակերտավոր իդեաներ են փորձում դնել շրջանառության մեջ, որոնցից մեկին ես անդրադարձա հենց Արցախից,որ իրենք փորձել էին այսպիսի մի թեզ դնել շրջանառության մեջ ,հետո արագ հետ քաշեցին թեզը՝տարածքներ խաղաղության դիմաց:Այն մարդիկ,ովքեր կփորձեն նման թեզ՝տարածքներ խաղաղության դիմաց,  դնել շրջանառության մեջ,այդ մարդկանց ես կհամարեմ պետական դավաճան:

Ես  չեմ բացառում,որ այդ մարդիկ ուղղակի տգիտությունից և անգրագիտությունից են նման թեզեր դնում շրջանառության մեջ ,ես չեմ ուզում հավատալ ,որ դա քաղաքականություն է,դիտավորություն, համենայնդեպս լավ է,որ այդ թեզը փակեց հենց ինքը վարչապետը,բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս,և ինձ շարունակաբար զարմացնում է  մեր ԱԳՆ-ի մշտնջենական գործելաոճը բոլոր այս տարիներին,որ բոլոր այս կոշտ դիրքորոշումները մեզ համար չեն,բոլոր հատվածները Ադրբեջանին են վերաբերում:Ջայլամի քաղաքականությունը  ամենավատ տեղ տանող քաղաքականությունն  է:Ակնհայտ է ,որ Մինսկի խմբի հայտարարության մեջ մի քանի ձևակերպումներ մտահոգիչ են,և ուղղակիորեն վերաբվերում էին Ղարաբաղին:

-Հասարակությունը չի ուզում լսել,այդ հարցերում խուլ և համար է:

-Ես չէի ասի,հասարակությունը ևս բավականին մտահոգված է,շատ կարևոր օրակարգ փորձեց առաջ քաշել վարչապետը,որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ,և մենք անմիջապես տեսանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ այդ առաջարկի հակարադարձումը,հստակ ձևակերպմամբ,որ ձևաչափի փոփոխությունները և նախապայմանները անընդունելի են:Եթե դրանից հետո մեր ԱԳՆ-ն  հայտարարում է,որ այդ ձևակերպումը չէր վերաբերվում Հայաստանին,խորհուրդ եմ տալիս մեր արտաքին գերատեսչությամբ զբաղվողներին՝իրականության խեղաթյուրումը բացարձակապես չի սպասարկելու մեր երկրի արտաքին քաղաքական շահերը:

-Ի՞նչ եք կարծում,ինչ հաշվարկով գնացին այդպիսի հայտարարության ՝Արցախը պետք է դառնա բանակցային, կանխատեսելի՞ չէր,որ կարող էր նման փաստաթուղթ դրվեր մեր առջև և մենք արդյունքնում,ինչպես  գնահատում են փորձագետներն ու քաղաքագետները, կորցրեցինք Սանկտ-Պետերբուրգի  պայմանավորվածությունները:

-Վերջին բոլոր հայտարարություններում Մինսկի խումբը հստակ արձանագրում էր,որ պետք է պահպանվեն Սանկտ-Պետրեբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները,ինչը  նշանակում է մշտադիտարկում,տեղի ունեցած դեպքերի քննություն, և զարմանալիորեն այս վերջին փաստաթղթում Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին քար լռություն :Ինձ նաև զարմացնում է նախկին իշխանության որոշ պաշտոնյաների զարմանքը,ի՞նչ է այդ մադրիդյան սկզբունքները իրենք նոր իմացան:2009-ից այդ սկզբունքները կային,այդ 6 կետերը կային,բայց առաջին անգամ ԵԱՀԿ խումբը իր հայտարարության մեջ բացել է այդ սկզբունքները:

-Մտահոգությությունը ավելի շատ այն մասով է  ,որ անտեսվել են Սանկտ-Պետերբուրգում   ձեռք բերած պայմանավորվածությունները:

-Դա մտահոգիչ է,բայց ինձ համար մեկ այլ մտահոգիչ բան կա:Ես   ողջունում եմ Արցախում կայացած Հայաստանի և Արցախի ԱԱԽ համատեղ նիստը,դա  աննախադեպ էր,հստակ մեսիջ էր թե Ադրբեջանին,թե միջազգային հանրությանը՝նաև Մինսկի խմբի հայտարարությանը,որ մենք միասնական ենք,բայց երբ վարչապետը նիստից հետո հայտարարում է ,որ հելսինկյան եզրափակիչ ակտի երեք դրույթները ՝խոսքը հայտնի դրույթների մասին է՝ ուժի սպառնալիքի կիրառում և ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և ազգային ինքնորոշման իրավունքի իրացում և վեց դրույթները:

Այդ դրույթները բացված տեսանք Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ՝տարածքների վերադարձ,Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ,տեղահանված անձանց վերադարձ իրենց բնակավայրերը և ինչ-որ անհասկանալի ժամկետում իրավական ուժ ունեցող երկու համայնքերի   մասնակցությամբ կամարտահայտություն :Եվ երբ  վարչապետը ասում է,որ այս վեց կետերը յուրաքնաչուր կողմը մեկնաբանում է  յուրովի,դրան անմիջապես հետևում է  Ադրբեջանի պաշտոնական ողջույն  հայտարարությունը, որ առաջին դրույթը անմիջապես պետք է իրականացվի՝տարածքների վերադարձ,ես ուզում, եմ ասել,եթե Ադրբեջանի  և ԵԱՀԿ Մինսկի  խմբի համար դրանք  տարածքներ են,ապա մեզ համար դա մեր հայրենիքն է:Ես ներկայացնում եմ Բարգավաճ Հայաստանի տեսակետը,մենք հայրենիք,հայրենի հող չենք հանձնելու:

Գագիկ Ծառուկյանը այդ մասին հստակ խոսեց,և երբ որ մենք Արցախի դրոշներով մտանք նիստերի դահլիճ,մեր հստակ դիրքորոշումն էր,որ այդ մանիպուլացիաները՝տարածքեներ խաղաղության դիմաց:Կամ ասվեց,որ յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում վեց դրույթները, Ադրբեջանի մեկնաբանությունը մենք լսեցինք,բայց ցավոք չլսեցինք  Հայաստանի   իշխանության պաշտոնական դիրքորոշումը  ,մենք ընդունո՞ւմ ենք այդ մադրիդյան սկզբուքնների վեց դրույթները:

Այստեղ բաց հարցերի դաշտ մնաց,մենք ակնկալում ենք պատասխաններ,որևէ խոսակցություն չի կարող լինել ազատագրված տարածքների վերադարձի մասին,միակ օրակարգը ,որի շուրջ այսօր կարող է գնալ բանակցություն, պետք է լինի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին ,Արցախի անկախ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:   Ես հասկանում եմ,որ ցանկացած խնդիր պետք  լուծվի փոխզիջմամբ,բայց փոխզիջման գինը պետք է լինի միայն Արցախի իրավական ճանաչումը  և կարգավիճակը:Ես ուզում էի ստանալ հարցերի պատասխան, այդ դեպքում այդ վեց կետերի մասին մեր վերաբերմունքը որն է,ընդունելի են,թե ոչ,այդ պատասխանները չստացանք:

-Դուք հնարավորություն ունեք ԱԺ-ում վարչապետին այդ հարցերը ուղղել:

-Մենք կուղղենք,ավելին,   Բարգավաճ Հայաստան խմբակցությունը այս հարցով հրավիրել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և մենք կփորձենք արտաքին գործերի նախարարից ստանալ պատասխան:Ադրբեջանը գոհ է,հայտնեցին գոհունակությունը,անվտանգության համատեղ նիստը Ստեփանակերտում ավարտվեց,ողջունելի է,բայց մեր դիրքորոշումը ո՞րն է  :  Դուք որ ասում էք հասրակությունը  էյֆորիայի մեջ է ,աչքերը ը փակ է,ոչինչ չի ուզում լսել,տեսնել,ես գալիս եմ մտավորականության հետ հավաքից,իրենք ևս մեծապես մտահոգված են խնդրով:

-Նախկին իշխանությունը 20 տարի   պահպանեց ստատուս քվոն,այդ ժամանակ խնդիր էր դրված տվյալ ժամանակահատվածում տնտեսապես զարգանալու,տարածքները վերաբնակեցնելու:Հիմա հայտնի  է, որ իրենց հաջողվեց   պահպանել,տարածնների վերադարձ չեղավ:Այսօրվա իշխանությունը բացի այն օրակարգից,որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ուրիշ ոչինչ չի առաջարկում:Տեսանք,թե համանախագահները այդ առաջարկին ինչ պատասխան տվեցին:

-Դա կարևոր օրակարգ է ,և այդ պատասխանը չի նշանակում,որ մենք այդ օրակարգից պետք է հետ քաշվենք: Դա միանշանակ է ,բայց միայն բերելով օրակարգ և ասելով,որ ես գնում եմ Ալիևի հետ բանակցելու,բայց չկա օրակարգ,տեղում կճշտենք, մյուս կողմից էլ չունենալով հզոր տնտեսություն,ինչի մասին էլ խոսենք ,ուժը այնտեղ է ,որտեղ կա հզոր տնտեսություն:

-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ես գնում եմ բանակցությունների,օրակարգ չունեմ,դրանից մի քանի օր առաջ համանախագահները մի գեղեցիկ օրակարգ են դնում,և ասում՝ դե այս օրակարգի շուրջ է լինելու:

-Այստեղ պետք է նստած լիներ Նիկոլ Փաշինյանը ,կամ Արտաքին գործերի նախարարը և այդ հարցերը ուղղեիք իրեց,որովհետև մենք նույնպես ուզում ենք ստանալ այդ հարցերի պատասխանը:Եթե ասում է ՝ես գնում եմ Ալիևի հետ հանդիպման,բայց չունեմ օրակարգ, իսկ Մինսկի խումբը ասում  է՝սա է օրակարգը,որտեղ է հակասությունը: Այդ հարցերի պատասխանն էր,որ մենք ուզում էինք ստանալ Ստեփանակերտում կայացած ԱԱԽ համատեղ նիստի ընթացքում, բայց չստացանք:

-Ձեր գործընկերները կարծիք են հայտնել,որ սա կորուստ էր այն բանի,ինչ ունեինք նախկին պայմանավորվածություններից:

-Ես էլ եմ շեշտում,որ առաջին անգամ զարմանալիորեն չարձանագրվեց սանկտպետերբուրգյան և Վիեննայի պայմանավորվածություները,որի վրա,ի դեպ Ադրբեջանը թքած է ունեցել,ամեն կերպ խոչնդոտել է մշտադիտարկում իրականացնելուն:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

-Բայց հասել էին նրան,որ բա բերվում էր օրակարգ:

-Դրանք հարցեր են,որոնց պատասխանները միգուցե այս պահին ոչ,բայց պատեհ պահին կստանանք,հիմա չեմ ուզում  ավելի կոշտ գնահատականներ հնչեցնել,որովհետև հրավիրելու ենք նախարարին և այդ պատասխանները գոնե փակ ֆորմատով հույս ունենք ստանալ:Եթե վարչապետն ասում է՝ այդ վեց կետերը նայած ով ինչ կերպ է մեկնաբանում,Ադրբեջանը ողջունում է,բա մենք ինչպես ենք մեկնաբանո՞ւմ,ընդունու՞մ ենք,թե ոչ,պատրա՞ստ ենք այդ վեց կետերի շուրջ բանակցել,թե գնում ենք բանակցելու առանց օրակարգի, այս հարցերի պատասխանը բաց է մնացել:

-Մեր հանրության մեջ դեռ որոշակի նշույլներ կա էյֆորիայի պահպանման, ասում են՝վարչապետը խելոք է,գիտի ինչ է անում,դուք կարծում եք Արցախի հարցում այս փաստաթուղթը, որ դրվեց մեր սեղանին, հանգի՞ստ պետք է լինենք,որ գիտի ինչ է անում:

-Եթե մենք չունենք բավարար ինֆորմացիա բանակցային գործընթացի մասին,չունենք օրակարգ,որի պատասխանը ոչ մեկը չունի ,որի պատասխանը մենք որպես քաղաքական ուժեր պարտավոր ենք ունենալ և բարձրացնելու ենք:

Շարունակությունն ՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

http://hayeli.am/article/1154404

Be the first to comment on "Արցախի խնդրի լուծման ինչ տարբերակ է առաջարկում ԲՀԿ-ն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ