«Տուշոնկայի փաստաբան», «տուշոնկայի կռիշկա»․ ընդհարում՝ ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ  պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Սակայն նիստը չկայացավ, ըստ լրագրողների հետ զրույցում Մ. Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանի, դատական նիստը չի կայացել զուտ տեխնիկական պատճառներով։

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որովհետև որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա, միջնորդությունները պատրաստելու և ներկայացնելու համար տրամադրվել է ողջամիտ ժամանակ։ Նիստը կկայանա մեկ այլ օր, այս պահին հստակ չեմ կարող օրն ասել»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Դատարանի մոտ հավաքված ակցիայի մասնակիցները շենքից դուրս գալիս մոտեցան փաստաբանին՝ հայտարարելով, թե նա վիրավորել է իրենց՝ ասելով «թափթփուկներ»: Սակայն Ա. Մկրտչյանն ասաց, որ ինքը նման բան չի ասել, և հորդորեց նրանց նորից լսել իր խոսքը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ակցիայի մասնակիցները փաստաբանի ետևից սկսեցին բացականչել՝ «տուշոնկայի փաստաբան», «տուշոնկայի կռիշկա»:

https://youtu.be/Z2lGIdxBFv0

Be the first to comment on "«Տուշոնկայի փաստաբան», «տուշոնկայի կռիշկա»․ ընդհարում՝ ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ