«Եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ…». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է հայտնել ԿԲ և կառավարության աշխատանքից։ Պարտավոր եմ նշել հետևյալը։

Նախ, եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ, որ 2018-ի գնաճը եղել է 2.5% և ոչ թե 1.8 (տես՝ https://www.armstat.am/file/doc/99511863.pdf)։ Խոսքը տարվա միջին գնաճի մասին է և ոչ թե ծայրակետային։ Հայ սպառողը 2018-ին ապրանքների ու ծառայությունների համար վճարել է 2.5% ավելի, քան 2017-ին։ Մինչդեռ ոչ 1.8-ով և ոչ էլ 2.5-ով ուրախանալ չի կարելի (վերջին տարիներին, դժբախտաբար, գնաճը միշտ էլ ցածր է եղել)։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսական աճի արագացման համար պետք է 4.5-6% գնաճ։ Ցածր գնաճը 2018-ին ցածր տնտեսական աճի (5-5.5%) պատճառներից մեկն է։ Մեզ պետք է, որ մարդիկ շատ փող ստանան, այլ ոչ թե կառչեն անփոփոխ գներից»։

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ի հեճուկս չուզողների 2018-ի գնաճը կազմել է 1.8%։ Այս առումով նա գոհունակություն է…

Опубликовано Hrant Bagratyan Четверг, 10 января 2019 г.

https://mamul.am/am/news/141383/%C2%AB%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%BE%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D5%AB%D6%80-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A1%D5%BA%D5%A1-%D5%AF%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%C2%BB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%A2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Եթե վարչապետն ուշադիր լիներ, ապա կտեսներ…». Հրանտ Բագրատյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ