«Առիթ եմ ունեցել այդ հանդերձանքը հագնելու»․ Արարատ Միրզոյանը թաքցնելու բան չունի

ՀՀ վարչապետի ընտրությունը կկայանա ԱԺ առաջին նիստում և առաջին համարը կդառնա վարչապետ։

Այդ մասին ԱԺ պատգամավորական մանդատներն ստանալու արարողության ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա նկատեց, որ բազմաթիվ հարցեր, որոնք որպես ընդդիմադիր խմբակցություն ժամանակին բարձրաձայնել են, այժմ դրանցից շատերը, արդեն որպես իշխանություն և մեծամասնություն, իրականացնելու են։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի հարցին, ապա «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի այն խմբակցության թեկնածուի օգտին, որը ժողովրդի կողմից ավելի շատ մանդատ է ստացել։

«Մենք այստեղ իրավունք չունենք խախտել ժողովրդի քվեարկությամբ որոշված համամասնությունը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վերջին օրերին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ են ունեցել։

Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հրապարակումներին, ըստ որոնց՝ նա հոգևոր կրթություն է ստացել և թաքցնում է դրա մասին։

«Ես հոգևոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի հպարտությամբ կնշեի և թաքցնելու որևէ բան չէի ունենա։ Ես առիթ ունեցել եմ աշխատելու Անթիլիասում՝ մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ։ Կաթողիկոսության հրավերով գնացել եմ կանոնակարգելու արխիվը՝ Հայաստանի ազգային արխիվում աշխատող այլ արխիվագետների խմբի հետ։ Իսկ Դարեվանք այցելության ժամանակ առիթ եմ ունեցել այդ հանդերձանքը հագնելու»,- ասաց Միրզոյանը։

 

http://newspress.am/?p=90934&l=am/arit+emvo%D6%82necel+ayd+handerdzanqy+hagnelu+ararat+mirzoyany+taqcnelu+ban+chuni

Be the first to comment on "«Առիթ եմ ունեցել այդ հանդերձանքը հագնելու»․ Արարատ Միրզոյանը թաքցնելու բան չունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ