Դանակահարություն մայրաքաղաքի ակումբներից մեկում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը և ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն:

Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը:

Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է նախաքննություն:

https://factor.am/105660.html

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

© factor.am

Be the first to comment on "Դանակահարություն մայրաքաղաքի ակումբներից մեկում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ