Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները հայտնաբերել են պայթուցիչով արկղ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 62 տան տնամերձ հողամասում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և քաղաքացիական պաշտպանության վարչության հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խմբերը:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 122 մմ կոռոզիայի ենթարկված 1 արկ (մարտական վիճակում՝ պայթուցիչով): Փրկարարները հայտնաբերված արկը տեղափոխել են անվտանգ տարածք և սահմանազատել տարածքը:

Ժամը 15:15-ի սահմաններում ՊՆ թիվ N զորամասի սակրավորների խումբը արկը տեղափոխել է N զորամաս հետագա ոչնչացման նպատակով:

https://factor.am/105919.html

© factor.am

Be the first to comment on "Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները հայտնաբերել են պայթուցիչով արկղ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ