ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ․․․

Ժամանակին,  երբ Յուրի Խաչատուրովը, անդրադառնալով իր շքեղ առանձնատան մասին լուրերին ասում էր․

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Դուք իմ տունը տեսե՞լ եք, իմ տունը 600 քառակուսի մետր է, կվարտիրես ծախել եմ ու էդ տունը սարքել», ոչ մեկը չէր հավատում, նմանապես՝ ես։  Իսկ երբ խոսում էին բանակում չարաշահումների մասին, ասում էր՝ սուտ են ասում, որ մեր բանակը  քանդեն։ Թեև նրա հայտարարագրերում մեծ գումարներ չկային, այնուամենայնիվ լեգենդներ էին պատմում նրա հարստության մասին։ Այդպես էլ չկարողացանք իմանալ՝ Խաչատուրովը ինչի տեր է։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսումը վերջապես լույս սփռեց այս հարցին։

Սասուն Խաչատրյան

Կարելիա մեծ գրավով Խաչատուրովին ազատել

Արթուր Վանեցյան

Մեծ գրավ չի կարա վճարի, որդիցա՞ վճարելու

-Մեծ- մեծ, մի քսան միլիո՞ն էլ չի կարա վճարի․․․

Արթուր Վանեցյանի լռությունը հաստատում է, որ Խաչատուրովը չի կարա վճարի, առավել ևս,երբ ասում է՝ ստորագրությամբ չենք կարա՞ բաց թողնենք։

Ո՞նց կարող եմ չհավատալ ԱԱԾ տնօրենի խոսքին։ Փաստորեն նոր բացահայտում է, որ այսքան տարիներ «բարձր պաշտոններում աշխատած» գեներալը գրավի համար գումար չունի, որ վճարի։

https://hraparak.am/post/213780

Be the first to comment on "ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ