ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ «ԱՆՎՏԱՆԳ» ՏԱՐԲԵՐԱԿ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ

Լոռվա մարզում հանրապետականները ընտրակաշառքի «անվտանգ» տարբերակ են կիրառում՝ իրենց նախընտրական շտաբներում տասնյակ աշխատողներ են ընդունել, աշխատավարձ են տալիս, որ վերջիններս իրենց ընտանիքների անդամների եւ ծանոթների հետ քվեարկեն իրենց օգտին։

Այս մասին մեզ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռեյտինգային թեկնածու Քրիստ Մարուքյանը․

«ՀՀԿ-ականների շտաբներում անթիվ-անհամար աշխատողների են աշխատանքի ընդունում՝ պայմանով, որ իրենք կքվեարկեն եւ կաշխատեն տվյալ ուժի ու տվյալ  թեկնածուի համար՝ կբերեն նաեւ իրենց ընտանիքի անդամներին։ Հիմա դա կարող ենք, չէ՞, դիտարկել որպես քողարկված ընտրակաշառք»։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://hraparak.am/post/213778

Be the first to comment on "ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ «ԱՆՎՏԱՆԳ» ՏԱՐԲԵՐԱԿ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ