ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Ալեքսանյանը այս անգամ «քացով» չի խփում, Փաշինյանի աներորդուն է օգնում

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանը լծվել է Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի քարոզարշավը հավուր պատշաճի կազմակերպելու գործին, ով առաջադրվել է ճիշտ այն ընտրատարածքից ուր ժամանակին առաջադրվել ու ընտրվել էր Սամվել Ալեքսանյանը և ոչ միայն:

Ալեքսանյանի փողերի շնորհիվ այդ տարածքից պատգամավոր էր դարձել ընտանիքի փեսան` Կորյուն Նահապետյանը, Ալեքսանյանի զարմիկը` հանայնքի ղեկավար, մերձավորը փոխքաղաքապետ և այդպես շարունակ: Մեկ տարի առաջ, երբ Սամվել Ալեքսանյանը անձնուրաց սպասարկում էր Սերժ Սարգսյանի շահերն ու ձայները, աջ ու ձախ չէր նայում, չէր խնայում ոչ մեկին ու ոչինչ, անգամ «քացով» խփում էր մարդկանց, ովքեր դեմ էին Սերժ Սարգսյանին:

Հիմա,ինչպես ասում են Մալաթիա — Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, Սամվել Ալեքսանյանը հետ նայել չի ուզում, ավելին, «քացով» խփելու սովորույթը փոխել է, այս անգամ միայն փող է ծախսում, աշխատավարձ է տալիս Նիկոլ Փաշինյանի աներորդու` Հրաչյա Հակոբյանի շտաբերի պետերին. ասում են ամեն մեկին 100.000-ական դրամ:

Ի դեպ Հրաչյա Հակոբյանը «Իմ քայլի» ցուցակի վերջին տեղում է, և Ալեքսանյանը ուզում է լավագույնս իր ծառայությունը մատուցել Նիկոլ Փաշինյանի աներորդուն: Ի դեպ տարիներ շարունակ Ալեքսանյանը փորձել է մտերմիկ հարաբերություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ` չի ստացվել, անգամ դիմել է Է Սասուն Միքայելյանին, որ միջնորդի Նիկոլ Փաշինյանին, բայց Փաշինյանը Ալեքսանյանի հետ հարբերություն ունենալ չի ցանկացել: Հիմա հավանաբար Ալեքսանյանը Փաշինյանի աներորդուն օգնելու ճանապարհով է փորձում իր համար ճանապարհ հարթել:
Ինչպես է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը քացով խփում ցուցարարի մեքենային

http://armlife.am/news/56305.html

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Ալեքսանյանը այս անգամ «քացով» չի խփում, Փաշինյանի աներորդուն է օգնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ