Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել. Սամվել Բաբայանը մանրամասնում է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախյան ազատամարտի օրերին՝ 1993թ. դեկտեմբերի 27-ին, Օմարի լեռնանցքում տեղի ունեցած մարտերը դարձել են ներքաղաքական քննարկումների թեմա: Մասնավորապես, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված անձանցից Դավիթ Շահնազարյանը «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին մեղադրել էր Օմարի լեռնանցքը հանձնելու համար:

Ի պատասխան` Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշել էր, թե Օմարի լեռնանցքը նախքան իր այնտեղ հասնելը արդեն հանձնված էր: Այս դեպքերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ հայտարարելով.

«Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել Օմարում, որովհետեւ միայն այնտեղ կանգնած զինվորն ու սպան կարող են իմանալ»: Ըստ Բաբայանի` այդ օրը եղել է անակնկալ լայնածավալ հարձակում, եւ հայկական զինուժը նահանջել է ողջ ճակատով: Սակայն նաեւ, ըստ նրա, այդ նահանջից հետո եղել է հակահարձակում, եւ ամեն ինչ ավարտվել է հայկական կողմի հաղթանակով, երբ Ադրբեջանը ծնկաչոք զինադադար է խնդրել:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=301997&l=am

Be the first to comment on "Ասել, թե Սասուն Միքայելյանն է հանձնել Օմարը, ապուշություն է… Դավիթ Շահնազարյանը չի կարող իմանալ` ինչ է կատարվել. Սամվել Բաբայանը մանրամասնում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ