ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ ԿՀԱՆՎԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու փաստին, ՀԱՊԿ-ի թեմային, մետրոյում քարոզարշավ անելու և դա առանց թույլտվության նկարահանելու հարցին և ոչ միայն։

Hraparak.am-ը հիշեցրեց նրան, որ ՀՀԿ-ն այս օրերին տեսանյութերի շարք է հրապարակում՝ «Նիկոլի ստերը» վերտառությամբ, որտեղ ցույց են տալիս իր տված և չկատարած խոստումները, նրա արած հակասական հայտարարությունները նախկինում և հիմա, օրինակ՝ արագաչափերի վերաբերյալ, որ պետք է հանվեին, բայց չեն հանվում, գազի գնի, ԵԱՏՄ-ի և այլն։

 

«Իսկ ի՞նչ ենք խոստացել մենք արագաչափերի մասով։ Մենք արագաչափերի հետ կապված՝ հիմա շատ մեծ բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, և արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Եվ, ի տարբերության էօսրվա համակարգի, որն ասում է՝ փողը տուր, ինչ ուզում ես՝ արա, այդ համակարգը կդադարի գործել»,-ասաց նա։

 

-Դուք «սկոչում» էիք արագաչափերը հեղափոխության օրերին, դեմ էիք դրանց, հիմա եթե ես «սկոչեմ» արագաչափը՝ Ձեր օրինակին հետևելով, կենթարկվե՞մ պատասխանատվության։

 

-Ես ոչ միայն «սկոչում» էի արագաչափերը, այլև իմ ՝ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է13 մլրդ դրամի չափով և իմ՝ վարչապետ դառնալուց հետո էն ամենատարածված խախտումների՝ հոծ գիծ խախտելու համար, չգիտեմ, տարբեր մանր-մունր բաների համար մարդկանց ուղղակի չեն տուգանում։

 

-Բայց պե՞տք է հանվեն արագաչափերն ու «կարմիր գծերը», թե՞ ոչ։

 

-Գիտե՞ք ինչ, էն ժամանակ, երբ որ մենք այդ թեմայով կառավարությունում խոսեցինք, նաև հանրության և ՀԿ-ների շրջանից եղավ որոշակի արձագանք, որ կարելի է դրանք ծառայեցնել ճիշտ նպատակին, և մենք օրենսդրական փոփոխություններով կծառայեցնենք ճիշտ նպատակին։

 

Մանրամասն՝ տեսանյութում։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://hraparak.am/post/213667

Be the first to comment on "ԱՐԱԳԱՉԱՓԵՐԸ ԿՀԱՆՎԵ՞Ն, ԹԵ՞ ՈՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ