ՀՀԿ -ն 20 հազար դրամ է բաժանում մարզերում անձնագրերի դիմաց

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին:

Մինչ ներկա իշխանության համապատասխան կառույցներն հնարավորինս փորձում են բացահայտել և կանխել նման դեպքերը՝ վստահեցնելով, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունները ՀՀ պատմության մեջ աննախադեպ են լինելու, ՀՀԿ-ն խոր արմատներ գցած «ավանդույթի» ուժով շարունակում է իր սև գործը. միայն թե «տակտիկան» է փոխվել: Ընտրակաշառք բաժանում են ոչ թե կուսակցությունների կենտրոնական գրասենյակներից, այլ արջի ծառայություն մատուցող տարբեր փոքր խմբերի միջոցով:

ՀՀԿ-ի թիկնազորը ուժեղ է Տավուշում՝ նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն է այնտեղ լրջորեն աշխատում։
ՀՀԿ-ից ոմանք էլ քարոզարշավի ելույթում Նիկոլ Փաշինյանի հորդորները «հաթաթա» են անվանում, մինչդեռ իրենց գործընկերները Տավուշի մարզում արջի ծառայություն մատուցողների հետ գործ են բռնում, ժողովրդից անձնագիր վերցնում ու 20 հազար դրամ տալիս՝ հետն էլ հաթաթա՝ չընտրելու հետևանքների մասին:

Այս անգամ թվերը փոխվել են. 10 չէ, 20 հազար դրամ: Գործե՞րն են լավացել, թե փառքի հին օրերն են հիշել՝ ոչինչ չեն խնայում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=301808&l=am

Be the first to comment on "ՀՀԿ -ն 20 հազար դրամ է բաժանում մարզերում անձնագրերի դիմաց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ